Հայտնի ամերիկացի դերասան, սցենարիստ, դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի նախկին ամուսին Ջասթին Թերուն համարձակ լուսանկարներով զարմացրել է իր երկրպագուներին: Դերասանի Instagram-ակաունտում հրապարակված սև-սպիտակ լուսանկարում 47-ամյա Ջասթինը կեցվածք է ընդունել սպիտակ սպորտային շապիկով, իսկ ասիական արտաքինով աղջիկն իր երկար եղունգները բառացիորեն խրել է նրա կրծքավանդակի մեջ:
«Իմ մարմնի մեջ խրված եղունգները @nailsbymei-ից են»: Դերասանի որոշ երկրպագուներ ենթադրել էին, որ նկարում դեերասանի նոր սիրելին է, սակայն ինչպես պարզվել է, աղջիկը մանիկյուրի մասնագետ է, իսկ Թերուն ուղղակի նրա էջը գովազդել է Instagram-ում:
Այնուամենայնիվ, Թերուի բազմաթիվ բաժանորդներ վստահ են, որ լուսանկարում դերասանի նոր ընկերուհին է: Լուսանկարին արված մեկնաբանություններում, շատ օգտատերեր Ջասթինից հետաքրքրվել են նրա և Ջենիֆեր Էնիսթոնի հարաբերությունների մասին: Շատ երկրպագուներ դեռևս վստահ են, որ նախկին ամուսինները կրկին միասին կլինեն:









































