Նյու Յորքում սկսվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի առաջնորդներից մեկի՝ Սուլեյման Աբու Գեյթի դեմ դատավարությունը, որը նաև հանգուցյալ «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի փեսան է:
Հետաքննության տվյալներով՝ որոշ ժամանակ Աբու Գեյթը զբաղեցրել է «Ալ-Քաիդա»-ի «մամլո քարտուղարի պաշտոնը»: Նա մեղադրվում է ամերիկացի քաղաքացիներին սպանելու նպատակով դավադարության և ահաբեկիչներին նյութական օգնություն ցուցաբերելու մեջ: Սպասվում է, որ դատական գործընթացը կտևի մոտ մեկ ամիս՝ գրում է ITAR-TASS-ը:
Եթե Աբու Գեյթը մեղավոր ճանաչվի, նրան կսպառնա ցմահ ազատազրկում: Մեղադրյալն ինքը չի ընդունում իր մեղքը:







































