ԱՄՆ արևելյան ափի նահանգներում չեղյալ են հայտարարվել ավելի քան 3 հազար ավիաչվերթներ՝ ձյան առատ տեղումների պատճառով: Առնվազն 8 հազար ավիաչվերթներ հետաձգվել են անորոշ ժամանակով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ամերիկյան օդանավակայանների ներկայացուցիչներին:
Վատ եղանակի պատճառով նաև զանգվածաբար դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Առանց լույսի են մնացել ընդհանուր առմամբ 36 հազար տնտեսություններ: Ամենամեծ խնդիրների առջև են հայտնվել Արկանզաս, Կենտուկի, Միսուրի և Թենեսի նահանգների բնակիչները: Վիրջինիա, Դելավեր և Նյու Ջերսի նահանգներում իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ:
Շատ նահանգներում փակվել են դպրոցները և պետական հաստատությունները: Իսկ Վաշինգտոնում երկուշաբթի օրը ձյան առատ տեղումների պատճառով փակվել են բոլոր դաշնային գերատեսչությունները:









































