2017 թ. Կանադայի Հալիֆաքս քաղաքից Բեյլի Մեթեսոնի մոտ հայտնաբերվեց քաղցկեղի սարսափելի և հազվագյուտ տեսակ՝ լեյոմիոսարկոմա, որն ազդում է հարթ մկանային հյուսվածքի վրա: Աղջիկը փորը ցավացել է, և երբ նա դիմել է բժշկի, ասել են, որ 12 ամիս էր մնացել ապրելու: Աղջիկն ապրեց ևս երկու տարի:
Կանադուհին որոշեց դադարեցնել անարդյունավետ բուժումն ու կյանքը վայելել, ճանապարհորդել և շփվել սիրելիների հետ, ոչ թե տառապել հիվանդանոցում: Ծնողներն աջակցեցեին նրան: Մահից առաջ աղջիկը գրեց իր մահախոսականը որը ոչ թե տխուր պատմություն, այլ ոգեշնչող հաղորդագրություն պետք է լինի:

«Մայրս միշտ ասում էր, որ ծնողի համար ամենասարսափելին զավակի կորուստն է, բայց նրանք աջակցեցին ինձ, անկախ նրանից, թե որքան դժվար էր նրանց համար … Դրա համար ես սիրում եմ նրանց,
Հումորով և ջերմությամբ նա շնորհակալություն հայտնեց ընկերներին, որոնք հիվանդության ժամանակ նրան ավելի մեծ աջակցություն և հոգատարություն էին ցուցաբերում:
«Երեսունհինգը գուցե քիչ էր, բայց հրաշալի էր … Չեմ ուզում, որ մահախոսականս ձանձրույթ պատճառի, ուզում եմ, որ դա բոլորին հաճելի լինի: Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա, կարողացեք պարզապես ապրել երջանիկ»:








































