Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկը Եվրամիությանն առաջարկում է դադարեցնել Ռուսաստանի հետ բանակցությունները`արտոնագրային ռեժիմը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
Նա նշել է, որ Ուկրաինան և Ռուսաստանն արտոնագրային ռեժիմ չունեն, իսկ ՌԴ-ն ցանկանում է զորք մտցնել Ուկրաինայի տարածք`ռուսալեզու բնակչությանը պաշտպանելու համար: Դիվանագետի կարծիքով`նման ճակատագիր կարող է սպասվել ԵՄ-ին, եթե ռուսները Եվրամիության տարածքում ազատ տեղաշարժի հնարավորություն ունենան:
«Մենք լսել ենք Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած վայրում պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները: Եթե հաշվի առնենք նման հայտարարությունները, ինչպե՞ս կարելի է առանց արտոնագրային ռեժիմի մասին բանակցություններ վարել: Ռուսաստանը միշտ հետաքրքրված է եղել դրանում: Սակայն, եթե ռուս քաղաքացիների`այլ երկրներ տեղափոխվելը նման վտանգ է ներկայացնում, ինչպե՞ս մենք կարող ենք աջակցել այդ գաղափարին»,- ասել է Զաորալեկը:









































