Շքեղ ավտոմեքենաների Lotus բրիտանական ընկերությունը ստեղծել է իր առաջին մոտոցիկլետը:
C-01 մոտոցիկլետը ստեղծվել է Kodewa ընկերության մասնագետների աջակցությամբ, փոխանցում է Euromag-ը:
Ավանդաբար, Lotus-ը առանձնանում է բարձրտեխնոլոգիական նյութերի՝ երկաթի, տիտանի և կարբոնի օգտագործմամբ:
Ջրային սառեցուցիչով V-2 շարժիչը 200 ձիաուժ հզորություն ունի:
Մոտոցիկլետի վառ դիզայնի հեղինակը Դանիել Սիմոնն է, ով համագործակցել է նաև Bugatti-ի հետ: Մոտոցիկլետի քաշը 181 կգ է:
Ինչ վերաբերում է գունային տարբերակներին, ապա գնորդը կարող է ընտրել բրիտանական կանաչի, ավանդական սև-ոսկեգույնի և սպիտակ-կարմիր-երկնագույնի միջև:
Մոտոցիկլետի գինը առայժմ հայտնի չէ: Lotus C-01-ը կթողարկվի 100 օրինակով:












































