ԱՄՆ-ում զինվորների էներգիայի աղբյուրով կոնտակտային լինզաներ կտրամադրեն, որոնք աչքում լրացուցիչ իրականություն կստեղծեն։ Ֆրանսիացի ինժեներների մշակմամբ հետաքրքրվել է Պաշտպանության նախարարությանը։
IMT Atlantique-ի ներկայացուցիչները հայտնել են, որ լինզան կրկնօրինակներ չունի և անլար ցանցով կարող է տեսողական տվյալներ փոխանցել և բարելավել տեսողությունը։ Սարքավորումն աշխատում է ճկուն և փոքրիկ էներգիայի աղբյուրի միջոցով, որը բավական է մի քանի ժամ անդադար աշխատանքի համար։
Նախագիծը մշակվում է արդյունաբերության և բժշկական ոլորտներում կիրառելու համար, բայց այժմ այն արժանացել է ամերիկացի զինծառայողների ուշադրությանը։