Երևանում մեկնարկած շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան առաջին տուրի պարտիաները:
Հայաստանի առաջատար ներկայացուցիչներից Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով միավորը կիսեց թուրք Մուհամեդ Բատուհան Դաստանի հետ, Գաբրիել Սարգսյանը նույնպես ոչ-ոքի գրանցեց վրացի շախմատիստ Գեորգի Բագատուրովի դեմ մրցապայքարում:
Հովիկ Հայրապետյանը սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Մալախովին: Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Ռուսլան Մուսալովի նկատմամբ:
Էլինա Դանիելյանը սևերով պարտվեց ուկրաինացի Պավել Էլյանովին, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ոչ- ոքի խաղաց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ: Առաջնության վարկանիշային առաջատարը` ֆրանսիացի Էթյեն Բաքրոն սևերով հաղթեց սլովակ Տամաշ Պետենիյին: Նա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:









































