Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Դատախազները 2018-ին հանրային մեղադրանքի կարգով 34 քրեական գործ են հարուցել ընտանեկան բռնության դեպքերով

ՀՀ դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ընտանեկան բռնության դեմ քրեաիրավական պայքարի հիմնական արդյունքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում ընտանիքում բռնության 397 դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դրանց գերակշիռ մասը՝ թվով 233-ը, հարուցվել են ծեծի ենթարկելու, 54-ը՝ դիտավորությամբ կամ անզգուշությամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու, 50-ը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 14-ը՝ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անառակաբարո գործողությունների, 11-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 7-ը՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 5-ը՝ սպանության, մնացածը՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների հատկանիշներով:

Հարուցված 65 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ, 11-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան, իսկ 224-ով քրեական գործով վարույթը կարճվել է, որոնցից 63-ը՝ արդարացնող հիմքով, 161-ը՝ ոչ արդարացնող, այդ թվում` 126-ը՝ հաշտության հիմքով: 9 քրեական գործով վարույթը կասեցվել է հանցանք կատարած անձը հայտնի չլինելու հիմքով, իսկ 76-ը փոխանցվել է հաջորդ տարի:

«Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 31-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով դատախազին բացառիկ իրավասություն է վերապահվել հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ առանց տուժողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանեկան բռնության բոլոր այն դեպքերում, երբ դատախազի գնահատմամբ տուժողը իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Քրեադատավարական նոր իրավակարգավորման պայմաններում ենթադրյալ բռնարարն այլևս չի կարող վստահ լինել, որ տուժողի հետ հաշտության մեխանիզմի կիրառմամբ ամեն անգամ կկարողանա խուսափել քրեական հետապնդումից, իսկ հանցանքն ապացուցվելու դեպքում նաև քրեական պատասխանատվությունից, ինչը ընտանիքում բռնությունները շարունակելու հնարավորություններ էր ստեղծում:

Դատախազական վերոնշյալ գործառույթի կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազների համար 2018թ. մշակվել է ուղեցույց: Համաձայն վերջինիս՝ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր կերպով ստուգվում է բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքը: Բացի այդ՝ ստուգվում են նաև բռնության ենթարկվածի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական կախվածության հնարավոր դրսևորումները: Անօգնական է դիտարկվում այնպիսի վիճակը, երբ ենթադրյալ բռնության ենթարկվածը զրկված է իր իրավաչափ շահերն ինքնուրույնաբար պաշտպանելու հնարավորությունից:

Նախատեսվել է, որ նշված հանգամանքների առկայությունը ստուգելու նպատակով վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից պարտադիր կազմակերպվում է ենթադրյալ բռնությունից տուժած անձի ընդունելություն՝ անձամբ հավաստիանալու անձի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու իրողության մասին: Եվ այն դեպքում, երբ պարզվում է, որ ընտանիքում բռնության ենթարկված անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական և անմիջական վտանգ կա, վերջինիս վիճակը, համաձայն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի 2-րդ հոդվածով նախատեսված՝ կյանքի իրավունքի երաշխավորման՝ պետության պոզիտիվ պարտականության համատեքստում, գնահատվում է որպես անօգնական:

Նման դեպքում, ըստ մշակված և գործադրվող ուղեցույցի, դատախազի՝ հանրային կարգով քրեական գործ հարուցելու լիազորությունը համարվում է պարտադիր, այլ ոչ թե հայեցողական:

ՀՀ գլխավոր դատախազի հիշյալ հանձնարարականից հետո՝ 2018 թվականի ընթացքում մասնավոր մեղադրանքի 34 դեպքով, անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելու հանգամանքից, երբ պարզվել է, որ անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարողացել պաշտպանել իր իրավաչափ շահերը, դատախազների կողմից հարուցվել են 34 քրեական գործեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում