Ամերիկյան Burger King-ի բոլոր ռեստորաններում մինչև տարեվերջ կհայտնվեն արհեստական մսով բուրգերներ՝ գրում է The Verge-ը:
Նշվում է, որ ապրիլի սկզբին արագ սննդի ցանցը սկսել է բուսակերների համար նախատեսված բուրգերի փորձնական վաճառքը: Առաջին արդյունքը հաջողված է համարվել: Այժմ ընկերությունը մտադիր է վաճառքը իրականացնել այլ տարածաշրջաններում ևս։
Burger King-ի այդ նոր ուտեստը մշակվել է Impossible Foods ստարթափի հետ համատեղ, որի ներդրողներից մեկը Բիլ Գեյթսն է։ Նոր համբուրգերում ճարպի քանակը՝ 15 տոկոսով, իսկ խոլեստերինի քանակը 90 տոկոսով քիչ է։










































