Friday, 12 06 2026
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ

Ծառուկյանը կորցնելու բան ունի. քաղտեխնոլոգը` ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին

Մարտի 1-ին ՀԱԿ նախաձեռնած հանրահավաքը տրամադրություններ շոշափելու նպատակ ուներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Հետաքրքրվեցինք` որքանո՞վ է իրատեսական, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը Հայաստանում բիզնեսներ ունի, կարողանա դուրս գալ իշխանության դեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղտեխնոլոգը նշեց, որ այդ հարցը պետք է ուղղել Լևոն Տեր-Պետրոսյանին և Գագիկ Ծառուկյանին:

«Ես չեմ կարող ասել` որքանով։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում, ես ինչ` արդարացնեմ կամ մեղադրե՞մ նրան: Ես իմ գնահատականն արդեն ասել եմ: Ինքը հռետորական հարց է տվել, ես էլ գրել եմ, որ կոնտրհռետորական հարց եմ տալիս. Յանուկովիչը ինչո՞վ էր վատ Իվանիշվիլիից, էլ չեմ ասում, որ նույն Իվանիշվիլիի ամբողջ բիզնեսը ոչ թե Վրաստանում էր, այլ լրիվ այլ տեղում, ինքը կորցնելու, վախենալու բան չուներ` ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, որը բիզնեսներ ունի, միայն կազինո չի աշխատեցնում, մի միլիոն հատ բիզնես ունի` սկսած ցեմենտի ու կոնյակի գործարանից, վերջացրած այլ բաներով, բոլորը Հայաստանում է։ Նա կորցնելու բան ունի, և ես կարծում եմ` ինքը դա իր մաշկի վրա է զգացել հենց այն ժամանակ, երբ չէր դնում իր թեկնածությունը նախագահական ընտրություններին»,- ասաց նա:

Ոչ իշխանական մյուս երկու խմբակցությունների «ճակատագրին» անդրադառնալով` Քոչարյանը նկատեց` մյուս երկուսը կարծես թե աշխատում են այս երկուսի հետ` գոնե կուտակայինով ինչ-որ հայտարարություններ են անում, ինչ-որ հարցերում չորսով են աշխատում: Ըստ քաղտեխնոլոգի` միայն Գագիկ Ծառուկյանի անունը տալով չի որ մտածում ենք, թե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն համագործակցում են, իսկ մյուս երկուսի հետ չեն համագործակցում:

«Համագործակցում են իրար հետ չորսով, է, թողեք համագործակցեն, տեսնենք` ինչ է լինում: Էն, ինչ-որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, ինքը ՀԱԿ-ին էլ լիդերի դեր չի վերապահում, լիդերին ասում է` Գագիկ Ծառուկյանն ի՞նչ վատ տղա է»,- ասաց նա:

Այդուհանդերձ, քաղտեխնոլոգը չի կարծում, թե ստեղծված համագործակցությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կվերաճի դաշինքի, ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները բլոկով կգնան ընտրության։ Իսկ եթե առանձնաբար գնան ընտրության, այդ դեպքում «գոնե էդ մի ամիսը հաստատ իրանք իրար ուտելու են», բոլորը, որովհետև ԱԺ ընտրություններն այդպիսին են, որ, ըստ Քոչարյանի, այնտեղ ջունգլիների օրենքն է սկսում գործել` յուրաքանչյուրը իր համար:

Քաղտեխնոլոգը կարծում է` մարտի 1-ի հանրահավաքը տրամադրություններ շոշափելու նպատակ ուներ, որովհետև եթե աշխարհում (հատկապես` եթե այն մեզ մի քիչ մոտ է մենթալ առումով կամ աշխարհագրորեն) ցնցում է լինում, բնականաբար, դա չի կարող չազդել կողքի պետությունների վրա, հատկապես` մեզ նման պետության վրա: «Մեզ մոտ Ուկրաինայից հետո փորձեցին հասկանալ` իսկ այստեղ հնարավոր է՞ դա, թե՞ չէ, ու դրանով շոշափում էին, հատկապես` դեմը գարուն ա, ամառ ա, այսինքն` մարդկանց դուրս գալու շանսերը ավելի շատանում են, իսկ հետևից ժողովրդի մոտ կա մի մեծ շերտ սոցիալական պրոբլեմների… Այս ամենը հանրագումարի բերելով` բնականաբար, փորձում էին շոշափել տրամադրությունները, իհարկե, փորձում էին, և դա նորմալ է, ես կարծում եմ` յուրաքանչյուր քաղաքական ուժ` ընդդիմություն, պետք է փորձեր օգտագործել առիթը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ՀԱԿ առաջնորդի «առաջարկին» դեռ պիտի արձագանքի ԲՀԿ առաջնորդը, Քոչարյանը պատասխանեց, որ վերջինս արդեն իսկ արձագանքել է հենց միայն նրանով, որ այնտեղ` հարթակում, կանգնած էին ԲՀԿ-ից մարդիկ, այդ թվում՝ նաև մամուլի խոսնակը, ուրեմն էլ ինչպե՞ս արձագանքեր, անձամբ ինքը չի արձագանքում, չի խոսում, չի անդրադառնում, բայց պետք է նայել գործողություններին: «Ես միշտ էդ օրինակը բերում եմ. ես մաֆիա խաղացող եմ, ինձ չի հետաքրքրում` ով ինչ է խոսում, ինձ համար կարևոր է` ով ոնց է գործում, հատկապես քաղաքական դաշտում խոսելն ինձ համար ընդհանրապես քիչ կապ ունի, որովհետև ով ինչ ասես կարող է խոսել, հետաքրքիր է` ինչ են անում: Իշխանություններն էլ չորս տարի Եվրոպա էին խոսում, բայց մի գիշերվա մեջ ասացին` Մաքսային միություն. գործողություններն են կարևոր»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով` Տեր-Պետրոսյանն առաջարկել է համագործակցություն, որն ընդունվել է տարբեր ձևերով` ԱԺ-ում միասին քվեարկում են, իրենց հարթակում կանգնում են ԲՀԿ-ից մարդիկ: Հեռանկարների, դաշտում հնարավոր վերադասավորումների մասին խոսել Քոչարյանը դժվարացավ, նշեց, որ առայժմ գուշակել հնարավոր չէ: «Ես դեռ ոչինչ չեմ տեսնում, եթե ինչ-որ մարդիկ տեսնում են՝ հալալ ա: Լղոզված է, մի քանի խնդիր կա` ինչպես և ինչ ձևով, ինչը նորմալ է, կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ, ներսի և դրսի խնդիրներ:

Դրսի հետ կապված` Ուկրաինա-Սիրիա-Իրան խնդիրը կա, ներսի հետ կապված` կուտակայինը, մարտի 28-ին ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի, այսինքն` խնդիրներն այնքան բազմաթիվ են, և պատասխաններ դեռ չկան, որ հիմա ասենք` հետո ոնց կվերադասավորվի, քանի որ հասկանալի է` նույն ընդդիմության մեջ էդ չորս ուժերը որ իրար հետ համագործակցում են, իրենք էլ ունեն տարբեր «վիդենիաներ» (տեսլական), տարբեր են տեսնում, հենց իրենց գործողություններով` նույն արտաքին քաղաքական վեկտորի հետ կապված, տարբեր են շատ տեսակետները, ներքինում ևս բնականաբար կլինեն խնդիրներ, բայց դեռ ոչ մի բան չի ուրվագծվում, առայժմ միայն համագործակցում են տարբեր ինչ-որ հարցերի շուրջ»,- ասաց նա` հավելելով, որ դրանք դեռ սկզբնական քայլերն են, իսկ կստացվի թե ոչ` ժամանակը ցույց կտա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում