Ժնևում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հանդիպումը: Պան Գի Մունը և Լավրովը քննարկել են Ուկրաինայի դրությունը, գրում է Interfax-ը:
Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում: Զրուցակիցները քննարկել են Ուկրաինայի դրությունը և կառուցողական և նշանակալից երկխոսության շնորհիվ երկրում լարվածության թուլացման անհրաժեշտությունը:
Բացի այդ, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:







































