Ուկրաինան մտադիր է մոտ ժամանակներս ռուսական «Գազպրոմին» վճարել 400 մլն դոլար՝ 1.5 մլրդ դոլար պարտքից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պռոդանը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Այդ 400 միլիոն դոլարը կուղղվի որպես փետրվարին Ուկրաինա մատակարարված գազի վճար: Մոտ ժամանակներս մենք ցանկանում ենք անցնել ընթացիկ վճարների մարման»,- ասել է նախարարը:
Ռուսաստանից Ուկրաինա մատակարարված գազի դիմաց ընդհանուր պարտքը, նրա տվյալներով, մարտի 3-ի դրությամբ կազմել է ավելի քան 1.5 մլրդ դոլար: «Դա պարտք է, որը մեզ թողել է երկրի նախկին ղեկավարությունը: Մենք շարունակում ենք վճարել այդ պարտքը, սակայն չենք կարող վճարել այնպիսի կտրուկ տեմպերով, որպեսզի մարենք ողջ պարտքը»,- նշել է Պռոդանը:








































