Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Գագիկ Բեգլարյանը նկատողություն է ստացել

Իշխանական վերնախավում պարզել են, որ Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում են նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց համակարգման ներքո ունեն մեծաթիվ աշխատողներ: Խոսքը վերաբերում է հատկապես նախարարներին:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս առումով առաջինն ուշադրության արժանացել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստերից մեկից հետո Գ. Բեգլարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե իր ղեկավարած գերատեսչությունում կուտակային կենսաթոշակային պահումներ արվե՞լ են, այսպես էր պատասխանել. «Ովքեր չեն համաձայնել վճարել, նրանցից չի պահվել»:

Այս դեպքում խոսքը միայն Գ. Բեգլարյանի ղեկավարած ՏԿ նախարարությանը չի վերաբերում: Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ էին հատկապես կապի և տրանսպորտի ոլորտների ընկերությունները, որոնք թեև անկախ մասնավոր ընկերություններ են, բայց որոշակի առումով գտնվում են այդ նախարարության համակարգման շրջանակներում: Վերջին ամիսներին բողոքի ակցիաներին միանում էին «ՎիվաՍելլ», «ԱրմենՏել», «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների աշխատակիցները: Այս ընկերությունները որոշակի առումներով պատասխանատու են ՏԿ նախարարությանը, և մեր տեղեկություններով՝ իշխանությունները պարզել են, որ այդ դժգոհություններում իր լուման ունի նաև Գ. Բեգլարյանը:

Իշխանական վերնախավում կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ ՏԿ նախարարի այս վերաբերմունքը պայմանավորում են ներիշխանական կոնֆլիկտների համատեքստում:

Բանն այնն է, որ Գ. Բեգլարյանը պատկանում է այն պաշտոնյաների թվին, ովքեր թեև բարձր պաշտոն են զբաղեցնում, բայց դժգոհ են ազդեցության ավելի մեծ լծակ չունենալու կամ նախկինի համեմատ՝ քիչ ունենալու պատճառով:

Ինչպես գիտենք, Գ. Բեգլարյանը նախկինում Երևանի քաղաքապետն էր, նա զբաղեցրել ընտրովի պաշտոն և ձեռք է բերել Հայաստանի ընտրողների ավելի քան կեսի ձայները: Այդ առումով նա իրեն համարել է նախագահից հետո երկրորդ մարդը, ավելին՝ ավելի լեգիտիմ ընտրված քաղաքապետ, և այդ մասին նույնիսկ բարձրաձայնել է որոշակի շրջանակներում: Իսկ իր հայտնի պաշտոնանկությունից ու ՏԿ նախարար նշանակվելուց հետո նա դժգոհ է նոր՝ ավելի սահմանափակ հնարավորություններ ընձեռող այդ պաշտոնից: Եվ այժմ հավանաբար փոփոխությունների ու ավելի մեծ հնարավորություններ ունենալու ակնկալիքով անուղղակիորեն իր լուման է ներդնում հասարակական դժգոհություններում:

Միգուցե Գ. Բեգլարյանն ուղղակիորեն չի հրահրում, որ վերը նշված ընկերությունների աշխատակիցները մասնակցեն կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ անցկացվող ակցիաներին, բայց չի էլ փորձում դրանք կանխել: Իսկ դա, գործող իշխանությունների տրամաբանությամբ, համարվում է իրենց դեմ ուղղված քայլ:

Մեր տեղեկություններով՝ նախագահականում այդ մասին հասկացրել են Գ. Բեգլարյանին ու նախազգուշացրել զերծ մնալ նման ստվերային գործունեությունից:

Լուսանկարը՝ Bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում