Լեհաստանի զորքերի զրահատեխնիկան ակտիվորեն շարժվում է Արևելք՝ Ուկրաինա Ռուսաստանի զինված ներխուժման սկզբից հետո: Այս մասին հաղորդում է BY24.ORG-ը՝ վկայակոչելով սոցիալական ցանցերի տեղի օգտատերերին: Օգտատերերից մի քանիսին հաջողվել է նկարահանել որոշ շարասյուների տեղաշարժը:
Լեհաստանի իշխանությունները դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել զինվորական տեղաշարժը, սակայն լեհերը դա կապում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Չի բացառվում, որ այս ամենը ՆԱՏՕ-ի զորավարժանքներ են արևելյան սահմանների մոտ:
Տեսանյութերից մեկում պատկերված է Լեհաստանի Լեմբրոկ քաղաքի կայարանը, որտեղ բեռնված են տասնյակ միավոր զրահատեխնիկաներ:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ուկրաինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է Պետդումայի թույլտվությունը Ուկրաինա զորք մտցնելու հարցում:









































