Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է «Միլան»-ի դեմ խաղի ընթացքը:
«Պետք է ասեմ, որ մեր թիմի համար բարդ էր դիմակայել: Սակայն բախտը մի փոքր ժպտաց մեզ: «Սան Սիրո»-ում միշտ դժվար է խաղալ:
Շատ կարևոր է, որ մենք չորրորդ խաղն է արդեն գոլ բաց չենք թողել: Մեր պաշտպանները, ինչպես նաև հարձակվողները լավագույններն են»,- ասել է Բուֆոնը:








































