Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ագահությանը պատասխանենք «մանթաշովականությամբ». Գործարարները նշեցին Մանթաշյանցի ծննդյան օրը (տեսանյութ)

«Առ այսօր Մանթաշյանցի կերպարը մեզ համար եղել է անգերազանցելի և օրինակելի: Մանթաշյանցը մարդ էր, որի բարոյական կերպարը կարիք ունի տիրաժավորվելու և կրկնվելու հայ գործարարության մոտ: Մանթաշովի կերպարի վերհանումը կարևոր է նրանով, որ նոր կապիտալիզմ կառուցող հայ իրականության մեջ այսօրվա գործարարները փորձեն նմանվել նրան, որպեսզի լինեն սոցիալապես պատասխանատու, և որպեսզի հասարակությունը նրանց ընդունի»,- այսօր Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը Մանթաշյանցի արձանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Միությունն արդեն երկրորդ տարին է՝ ծաղկեպսակ է դնում Մանթաշյանցի արձանի մոտ և հիշում հայ մեծ բարերարին:

«Առաջին լրատվականը» Ղազարյանից հետաքրքրվեց՝ այսօրվա գործարարների, օլիգարխների մեջ տեսնո՞ւմ է Մանթաշով բարերարի ոգին: Ըստ Ղազարյանի, սակայն, Հայաստանում օլիգարխ չկա, իսկ բարերարներ՝ շատ-շատ:

«Ես չեմ սիրում օլիգարխ բառը: Հայաստանը չունի այն ռեսուրսները, որի հիման վրա կձևավորվեին այսօրվա մեր պատկերացրած օլիգարխները: Մենք ունենք խոշոր հարկատուներ, շուկայում գերակա դիրք ունեցողներ և խոշոր աշխատատեղեր ստեղծողներ: Այո, մենք և միությունում, և միությունից դուրս ունենք նորօրյա Մանթաշովներ»,- ասաց Ղազարյանը:

Նշենք, որ Մանթաշյանցի արձանի մոտ շատ քիչ գործարար կար՝ արդյունաբերողների միությունից մի քանի մարդ և Արա Աբրահամյանի եղբայրը՝ գործարար Գագիկ Աբրահամյանը:

Մանթաշովի կերպարը գործարար աշխարհում կայանալու տարիներին օրինակ է եղել նաև վերջինիս համար: Աբրահամյանի խոսքով՝ այսօրվա գործարար աշխարհում Մանթաշովի պես բարերարներ շատ կան, բայց հրաժարվեց անուններ տալ: Իսկ երբ փորձեցինք կոնկրետ օրինակներով խոսել, Աբրահամյանն ասաց, որ օլիգարխների մասին խոսելը արդեն քաղաքականության դաշտից է, իսկ ինքը պատրաստ չէ քաղաքական հարցերի պատասխանել:

Գագիկ Աբրահամյանը հերքեց նաև օրերս մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ ինքը առաջիկայում նշանակվելու է էներգետիկայի և բնական պաշարների նախարար և հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում