ԱՄՆ Մայամի քաղաքի կենդանաբանական այգում առաջին անգամ արհեստական բեղմնավորման արդյունքում հազվագյուտ հնդկական ռնգեղջյուր է ծնվել։ Այս մասին հայտարարել են կենդանաբանական այգում։
Արհեստական բեղմնավորման գործընթացը մասնագետները սկսել են 2018-ի սկզբին։
Նշվում է, որ դա շատ կարևոր է ոչ միայն Մայամիի կենդանաբանական այգու համար, այլև այդ գերզգայուն տեսակը պահպանելու միջազգային ջանքերի տեսանկյունից։
Մայրը և նորածինը լավ վիճակում են։