Դերասանուհի Լիլի-Ռոուզ Մելոդիի Դեփը, ով Ջոնի Դեփի դուստրն է, կնկահարանվի «Ճամփորդները» ֆանտաստիկ դրամայում։ Այս մասին հաղորդում է Deadline-ը։
Պորտալի տվյալներով՝ AGC Studios-ի նոր նախագծի ռեժիսոր կդառնա Նիլ Բերգերը։
Նշվում է, որ նոր կինոնկարը կպատմի գաղութարար երեխաների մասին, որոնք նոր մոլորակ են նվաճում։
Ֆիլմում կխաղան նաև Քոլին Ֆարելը, Թայա Շերիդանը և Ֆին Ուայթհեդը։