ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտչյանի կարծիքով՝ Մարտի 1-ն այնպիսի իրադարձություն էր, որից հասարակությունը պիտի որոշակի դասեր քաղած լիներ, բայց դա չեղավ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ գլխավոր դասը պետք է լինի այլևս արյունով որևէ հարց չլուծելը:
Նա խոսեց իրենց հետազոտության մասին, ըստ որի՝ այսօր ՀՀ-ում չկան պայմաններ, որոնք նոր Մարտի 1 կհրահրեն. «Ըմբոստությունը՝ որպես արժեք, մեր հասարակության մեծ մասի շրջանում չի ընկալվում: Մարտի 1-ից հետո մարդկանց մեջ ցավի մթնոլորտ է ձևավորվել և հասրարակությունը չի ցանկանա, որ դա կրկնվի»:
Բացի դրանից՝ նա ասաց, որ մենք պետք է կարողանանք դրսի ցանկացած տիպի ազդեցությունից խուսափել: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի և ուկրաինական դեպքերի համեմատությանը, ապա ըստ բանախոսի՝ Հայաստանում դրսի հզոր ազդակ չկա, ինչը կա Ուկրաինայում:











































