ԱՄՆ ՌԾՈՒ հրամանատարությունն աշխատանքից հեռացրել է կոնտր ծովակալ Ջոն Ռինգին, որը գլխավորել է Կուբայում ԱՄՆ-ի Գուանտանամո բանտը։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Նշվում է, որ Ռինգը պաշտոնաթող է եղել ղեկավարման «ունակությունը կորցնելու հետ կապված»։

Բանտի հրամանատարի պարտականությունների պաշտոնակատար է նշանակվել Ռինգի տեղակալ, բրիգադային գեներալ Ջոն Հասին։
ԱՄՆ Հարավային հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Ամանդա Ազուբուիկեի խոսքով՝ Ռինգը պաշտոնաթող է արվել մեկ ամիս հետաքննությունից հետո, որը սկսվել է այս տարվա մարտին։











































