Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

«Դիմում եմ բոլորին, ովքեր հավատում են Դավիթ Սանասարյանին։ Ազատորեն արտահայտե՛ք ձեր մտքերը՝ առանց վախենալու». Շահեն Հարությունյան

Շահեն Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է.

«Նախորդ տարի ապրիլի 24-ին, բոլորս միասին՝ ուս-ուսի տված, և ամենակարևորը՝ հաղթանակած քայլում էինք դեպի Ծիծեռնակաբերդ։ Առաջին շարքում էր Դավիթ Սանասարյանը։ Ցավում եմ, որ այսօր մենք ունեցանք այլ պատկեր. Դավիթ Սանասարյանն այսօր, հեղափոխական թիմից առանձին է այցելել Ծիծեռնակաբերդ։

Իմ ու Դավիթի ընկերությունը՝ հիմնականում նեղ օրերի ընկերություն է։ Նեղ օրեր, որոնք լցրել ենք՝ հանուն ազատ ու անկախ երկիր ունենալու, արդար ու ազնիվ հասարակություն ունենալու պայքարի մոլուցքով։ Թեժ քննարկումներ ու բանավեճեր ենք ունեցել, որոնք էլ՛ ավելի են ամրապնդել մեր ընկերությունը։ Վիճել ենք անգամ թավշյա հեղափոխության օրերին…

Ես չեմ կարող հավատալ այն մեղադրանքներին, որոնք ուղղված են դեպի Դավիթը։ Ես չե՛մ հավատում, որ Դավիթը թաթախվել է կոռուպցիոն գործարքների մեջ։

Իսկ ինչ վերաբերվում է «ախպերական» մտածելակերպին։ Սա իրականում եղբայրության գաղափարն է, որը աշխարհի բոլոր առաջադեմ և հզոր պետությունների ճակատին է գրված՝ որպես բարձր բարոյականության ցուցիչ։ Դա միայն ԽՍՀՄ-ում էր կեղծ և ձևական։ Եղբայրության բացակայության արդյունքն էլ այն էր, որ, երբ 1937 թվին, միլիոնավոր անմեղ մարդկանց էին աքսորում և գնդակահարում, նրանց ճանաչողները, ընկերներն ու բարեկամները, ոչ միայն աջակցության խոսք չէին ասում, այլ նաև մասնակիցն էին դառնում՝ կեղծ և զրպարտիչ մեղադրանքներին՝ որպես վկայություն տվողներ։

Ես չեմ կարծում, որ մենք պետք է կառուցենք 1937 թվի արժեհամակարգով և սկզբունքներով Հայաստան, որտեղ բոլորը համատարած պետք է լռեն, և հատկապես այն մարդիկ, ովքեր չեն հավատում Դավիթին ներկայացված մեղադրանքի իսկությանը։ Մանավանդ, որ ընթացող քննությունն ամեն բան հանելու է ջրի երես։

Հիմա կոչս.

Դիմում եմ բոլորին, ովքեր հավատում են Դավիթ Սանասարյանին։ Ազատորեն արտահայտե՛ք ձեր մտքերը՝ առանց վախենալու՝ սխալվելու մտքից։ Չէ՞ որ յուրաքանչյուրն էլ ունի սխալվելու իրավունք։ Այս եզրույթը դաջված է դեմոկրատական, հզոր երկրներում»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1292566437569373&id=100004480862506

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում