CNN Türk-ի փոխանցմամբ՝ Իզմիրի Բոռնովա շրջանում գոյություն ունի «թուրքական բեռլինյան պատը»։ Մետաղյա ցցերով այդ քարե պարիսպը միմյանցից բաժանում է Էգեյան համալսարանը և Մևլանա թաղամասը։
Պատի երկարությունը 2 կիլոմետր է, իսկ բարձրությունը՝ 3 մետր։ Համալսարանի ղեկավարությունը նշում է, որ այդ պատը կառուցվել է անվտանգության նկատառումներից ելնելով։
Սակայն դրա առկայությունը դժգոհություն է առաջացնում թե՛ ուսանողների շրջանում, քանի որ դրա արդյունքում երկարում է նրանց ճանապարհը, թե՛ տեղաբնակների մոտ, որոնք բախվում են կենցաղային խնդիրների։