Հայաստանում այսօր՝ ապրիլի 27-ին առաջին անգամ նշում են Քաղաքացու օրը: Օրվա ընթացքում Երևանում և մարզկենտրոններում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ:
Երգչուհի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պապոյանը Քաղաքացու տոնը նշում է Հրազդանում․ «Սիրում եմ Հրազդանը: Սխալ է այս տոնը կապել «Իմ քայլի» հետ: Սա քաղաքացու տոն է, որովհետև այս փոփոխությունները բերել են ՀՀ քաղաքացիները: Կարևոր է ֆիքսվում է գաղափարը, դրա կարևորությունը:»:









































