Ֆրանսիայում 91 տարեկանում մահացել է կինոռեժիսոր Ալեն Ռենեն: Ռեժիսորի մահվան մասին հայտնել է նրա վերջին՝ «Սիրել, խմել և երգել» ֆիլմի պրոդյուսեր Ժան Լուի Լիվին՝ հաղորդում է Agence France Presse-ը:
Լիվիի խոսքերով՝ ռեժիսորը մահացել է շաբաթ օրը՝ մարտի 1-ի երեկոյան, շրջապատված հարազատներով: Ալեն Ռենեի մահվան պատճառը չի նշվում:
Իր կարիերան նա սկսել է 1930-ականներին՝ կարճամետրաժ ֆիլմերով: Ռեժիսորը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել միայն 20 տարի անց՝ համագործակցելով ֆրանսիացի գրողների հետ:
Նա ընդհանուր առմամբ ստեղծել է 20 լիամետրաժ կինոնկար:








































