Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր մեկնել է ԱՄՆ՝ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկելու պաղեստինցիների հետ խնդրի կարգավորման հեռանկարները՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Մինչ ուղևորվերը Նեթանյահուն իսրայելցիներին խոստացել է չզիջել արտաքին ճնշմանը, որն աճում է խաղաղ բանակցությունների ավարտի համաձայնեցված ժամկետի մոտենալու հետ:
«Ես հաստատակամորեն կպնդեմ Իսրայելի կենսական կարևոր շահերը, հատկապես նրա քաղաքացիների անվտանգությունը: Վերջին տարիներին Իսրայելը ճնշում է զգում բոլոր կողմերից; Մենք չենք զիջել դրան՝ դեմ հանդիման կանգնելով տարածաշրջանում աննախադեպ փոթորիկների ու հուզումների առջև, և պահպանել ենք կայունությունն ու անվտանգությունը: Այդպես եղել է և այդպես կլինի»,- հայտարարել է նա:









































