Մի քանի հարյուր մարդ, ովքեր Սպիտակ տան դարպասների մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Keystone XL խողովակաշարի կառուցման ծրագրերի, կիրակի օրը ձերբակալվել են:
Ցուցարարները մասնակցել են երթին, որը մեկնարկել էր Ջորջթաունի համալսարանից և ավարտվել Սպիտակ տան մոտ:
Երթի կազմակերպիչները հույս ունեն, որ ակցիան նախագահ Բարաք Օբամայի ուշադրությունը կգրավի Keystone XL խողովակաշարի բացասական էկոլոգիական հետևանքների վրա: Շրջակա միջավայրի պաշտպանների կարծիքով՝ նավթատրանսպորտային այդ համակարգը կհանգեցնի նաև գլոբալ տաքացման տեմպերի արագացման:








































