Sunday, 21 06 2026
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են

«Բլեֆի» բոլոր կողմերը

Երեկվա հանրահավաքում, որի իրական նպատակը Գագիկ Ծառուկյանին ընդդիմության առաջնորդ օծելն էր, ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, որը դեռ երկու տարի առաջ հայտարարել էր, թե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության վրա պետք չէ կենտրոնանալ, որովհետև վաղը կարող է պարզվի, որ «տակը լուրջ բան էլ չկա»:

Մինչ այժմ այդ պատմությունն առավելապես ընկալվել, դիտարկվել, վերլուծվել և մեկնաբանվել է լուրջ քաղաքական իրադարձության, լուրջ գործընթացի, երկրի համար ճակատագրական զարգացման կոնտեքստում: Իհարկե, սա ամենևին էլ հասարակության կամ դիտորդների ինքնագործունեության կամ երևակայության հետևանք չէ, այլ սուբյեկտների ինքնամատուցման արդյունք: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ամեն ինչ արեցին ցույց տալու համար, որ իրենց միջև տեղի է ունենում դարի գործարք, դարի դաշինք, և այն հանդիսանալու է նոր Հայաստանի արշալույսը: Արշալույսի մասով, իհարկե, հանրությունը, մեղմ ասած, առավել զուսպ գտնվեց իր ընկալումներում և դուրս չեկավ փողոց ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի շուտափույթ միավորման պահանջով, սակայն այն, որ այս դաշտում տեղի է ունենում բավականին լուրջ և հնարավոր է նաև Հայաստանի համար ճակատագրական գործընթաց, կարծես թե բոլորի համար էր համոզում: Բայց երևի թե արժե դիտարկել այս ամենը նաև ներքաղաքական «բլեֆի» տեսանկյունից:

Հրանտ Բագրատյանը կամա, թե ակամա ակնարկում էր գուցե այս «բլեֆի» մասին: Այսինքն` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն իրականում ընդամենը «բլեֆ» են անում Սերժ Սարգսյանի համար, որպեսզի նա այդ տանդեմի միավորման գաղափարից վախեցած, տագնապած` փորձի հրավիրել նրանց առանձին-առանձին և լեզու գտնել: ՀԱԿ-ը հույս ունի, որ Սարգսյանը կհրավիրի հենց իրեն, իսկ ԲՀԿ-ն էլ, բնականաբար, հույս ունի, որ Սերժ Սարգսյանն իրեն է հրավիրելու և փորձելու որևէ գին վճարել ՀԱԿ-ի հետ դաշինքից խուսափելու համար: Այսինքն` դաշինքը երկու կողմին պետք է Սերժ Սարգսյանի վրա հնարավորինս թանկ գնով վաճառելու համար, քանի որ երկու ուժն էլ միգուցե հասկանում են, որ խորքային իմաստով իրենց դաշինքը անգամ իրական լինելու դեպքում հեռանկար չունի, բայց չունի նաև իրական լինելու բավարար հիմքեր: Պարզապես երկու ուժերի շահերը համընկել են կարճաժամկետ առումով, և նրանք փորձում են օգտվել դրանից: Սա հնարավոր «բլեֆի» մի կողմն է:

Մյուս կողմն, իհարկե, այն է, որ այսպիսով «բլեֆ» է անում նաև Մոսկվան, ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին դաշնակցային սեղանի շուրջ նստեցնելով, և հետո երկուսին էլ սեղանի հետ միասին Սերժ Սարգսյանին վաճառելով: Այսինքն` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց հետ համագործակցում են Ռուսաստանի հանձնարարականով, իսկ Մոսկվայի հաշվարկն այստեղ Սերժ Սարգսյանին անկյուն քշելն է, որպեսզի Սարգսյանը իշխանության լեգիտիմության ռեսուրսը դադարի Արևմուտքում փնտրել և կրկին լիովին վերադառնա «հարազատ օջախ»: Սերժ Սարգսյանն, իհարկե, «օջախից» առանձնապես չի էլ հեռացել, բայց Մոսկվային նույնիսկ դա է տագնապեցնում, քանի որ անգամ դա բավարար է, որպեսզի Արևմուտքը իր նուրբ տեխնոլոգիաներով կարողանա դուրս քաշել նրան ամբողջությամբ` Հայաստանն էլ միասին: Այդ դեպքում Ռուսաստանն արդեն անկարող կլինի որևէ բան անել, դիմագրավել այդ հնարքին: Դրա համար էլ Մոսկվայի համար շատ կարևոր է, որ Սերժ Սարգսյանը հանկարծ չկախվի պատուհանից դուրս, մնա ներսում լիովին առաջիկա ուկրաինական ճգնաժամի ողջ ժամականահատվածն անցկացնի առանց ռիսկերի` Ռուսաստանի համար ռիսկերի: ՀԱԿ-ԲՀԿ տանդեմը լուծում է ահա այս խնդիրը: Այսինքն` այստեղ «բլեֆի» հակառակ կողմում արդեն բացառապես ռուսական հաշվարկն է, իսկ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ընդամենը ակնկալում են այդ հաշվարկում գործիքի դեր կատարելու դիմաց չմնալ ձեռնունայն:

Թվում է, թե տեսականում չի կարելի բացառել նաև այն, որ Ռուսաստանն ի վերջո որոշի գնալ «վա-բանկ», եթե Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ չլսի, չտրվի «բլեֆին» կամ շանտաժին: Բայց Սարգսյանը, վերջին հաշվով, միամիտ չէ և հասկանում է, որ այսօր աշխարհաքաղաքական հիմնական գեներացիան տեղի է ունենում այնտեղ, ուժը կուտակված է այնտեղ, և առնվազն միամտություն և ճակատագրական սխալ կարող է լինել Արևմուտքին աչքաթող անելը, երբ երկրի ներսում լեգիտիմության հարցի լուծումը շարունակում է մնալ անհաղթահարելի խոչընդոտ: Բայց անգամ այդ դեպքում Ռուսաստանն, իհարկե, չի գնա ՀԱԿ-ԲՀԿ տանդեմի միջոցով իշխանափոխություն իրականացնելու տարբերակի` այն պարզ պատճառով, որ Արևմուտքն այդ դեպքում կարող է Սերժ Սարգսյանի թիկունքին կանգնել այն նույն մեթոդներով, ինչ մինչև այժմ Հայաստանի իշխող վարչակարգի թիկունքին է կանգնել Ռուսաստանը:

Բայց եթե Ռուսաստանը տիրապետում էր միայն այդ` մահակային մեթոդներին, Արևմուտքը իրականում տիրապետում է և՛ մահակին, և՛ գործուն կարկանդակին, ինչի շնորհիվ ճգնաժամային իրավիճակում կարող է շատ ավելի լավ էֆեկտ ստանալ, երբ պայքարը, ըստ էության, նույն տեսակի համար է: Իսկ ԲՀԿ-ի ընդդիմադիր կարգավիճակը ապահովում է հենց պայքարը նույն տեսակի միջև: Այդ դեպքում առավելությունն այլևս Ռուսաստանինը չէ, այլ Արևմուտքինը: Մոսկվան հասկանում է դա և «բլեֆից» այն կողմ հազիվ թե գնա, առավել ևս, որ չկա նաև դրա աշխարհաքաղաքական ռեսուրսը: Իսկ Արևմուտքն էլ ամենևին մտադիր չէ Ռուսաստանին վերջնականապես քշել անկյուն և անդամահատել Կովկասում: Դա արկածախնդիր տարբերակ է, որի կարիքը Արևմուտքն ամենևին չունի, քանի որ փուլային տարբերակն առայժմ աշխատում է բավական հաջող, չնայած որոշակի վայրիվերումերով, որոնք, սակայն, «սխալականության» նախատեսված տոկոսն են:

Ահա այդ պայմաններում միանգամայն ռեալ է այն, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության տակ քաղաքական խոշոր իմաստով իսկապես ոչինչ չկա` «բլեֆից» բացի: Համենայնդեպս, այդ տարբերակը չարժե ուշադրությունից դուրս թողնել բոլոր նրանց, ովքեր ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի վրա պատկերում են Հայաստանի պայծառ ապագան` հետագայում շատ «չհիասթափվելու» համար:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում