Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սեփական ռադիոհաղորդումների շարք է թողարկել՝ «Տեխնոլոգիան և հասարակությունը Մարկ Ցուկերբերգի հետ» վերնագրով՝ հաղորդում է The Verge-ը:
Առաջին երկու թողարկումներն արդեն հրապարակվել են Spotify-ում: Նրանցից մեկում Ցուկերբերգը քննարկում է Հարվարդի պրոֆեսոր Ջոնաթան Զիթրեյնի հետ տեխնոլոգիական ընկերությունների գործունեության իրավական ասպեկտները, մյուս կողմից`լրագրության վրա սոցիալական ցանցերի ազդեցությունը Axel Springer հրատարակչության ղեկավար Մաթիաս Դոֆների հետ:
Հունվարի սկզբին Մարկ Ցուկերբերգը հաղորդագրություն էր հրապարակել՝ 2019 թվականների խոստումներով: Այդ խոստումներից մեկը տեխնոլոգիաների և հասարակության մեջ դրանց դերի մասին քննարկումների շարքի անցկացումն էր։