«1994 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, ոչ վաղ անցյալի հայտնի ֆուտբոլիս և Բրազիլիայի խորհրդարանի պատգամավոր Ռոմարիոն ձրկվել է վարորդական իրավունքից,- տեղեկացնում է Bild-ը: -«Բարսելոնա»-ի, «Վալենիսա»-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մեքենա վարելիս կանգնեցվել է ոստիկանության կողմից: Ֆուտբոլիստը, որի պահվածքը ոստիկանների համար տարօրիանկ է թվացել, հրաժարվել է արյան մեջ ալկոհոլի պարունակության թեստ հանձնել: Բրազիլիայի օրենքներով՝ թեստի չհիմնավորված մերժումը բերում է վարորդական իրավունքի կորստի և տուգանք 1915 ռիալի չափով (600 եվրո):







































