shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ 30-ամյա Վաչե Մկրտչյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 45 ԼԼ 547 համարանիշի և Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Սիմոնյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 MP 064 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Թալինի հիվանդանոց, որտեղից վիրավորներից 1-ին տեղափոխել են Երևան` Արմենիա բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում