Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ ակումբը հետաքրքված է «Ռեալ Սոսիեդադ»-ի հարձոկվող Անտուան Գրիզմանով: Մի քանի օր առաջ 22-ամյա հարձակվողը հրավեր է ստացել Ֆրանսիայի ազգային հավաքականից Հոլանդիայի հետ կայանալիք ընկերական խաղում նորամուտը նշելու համար:
Վենգերի խոսքերով՝ նրանք արդեն երկար ժամանակ է ինչ հետևում են ֆրանսիացու խաղին:
Գրզիմանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, այդ թվում նաև Մադրիդի «Ռեալ»-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում անցակացրած 23 խաղում Գրիզմանը դարձել է 15 գոլի հեղինակ և ռմբարկուների ցուցակում զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին (22 գոլ) և Դիեգո Կոստային (21 գոլ):









































