Ժնևի ավտոսրահում ներկայացվել է ամենահզոր Opel Astra-ն՝ նրանցից, որոնք երբևէ արտադրվել են ընդհանուր օգտագործման ճանապարհների համար: Astra OPC Extreme-ը ստեղծված է Astra-ի մրցարշավային տարբերակով, ավելի թեթև է, հզոր և արագ՝ հայտնում է auto.vesti.ru-ն:
Կարբոնե տանիքը կշռում է 2.9 կգ, ալյումինե թևերի քաշը 800 գ է:
2-լիտրանոց տուրբոշարժիչը զարգացնում է ավելի քան 300 ձիաուժ: Այն առջևի շարժակով է:
Մեքենայի դինամիկայի մասին տվյալներ չկան, ոչինչ հայտնի չէ նաև վաճառքի մասին:












































