Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանում սպանվել են երկու թուրք զինվորականներ։
Այսօր առավոտյան ժամը 07:00-ին 27-ամյա և 25-ամյա սերժանտներ Յահյա Քարաքայան և Մուրադ Կոզանօղլուն տնից դուրս գալուց հետո գնդակոծվել են անհայտ անձանց կողմից և զոհվել։
Հիշեցնենք, որ քրդաբնակ Հաքքարի նահանգում սովորաբար լայն գործունեություն է ծավալում Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK)։