Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արթուր Աբրահամը երեկ պարտության է մատնել Ռոբերտ Շտիգլիցին ու վերադարձրել երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական գոտին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջի միջոցով շնորհավորել է աշխարհի նորաթուխ չեմպիոնին.
«Շնորհավորում եմ հայրենակցիս, մեր եղբորն ու աշխարհի նոր չեմպիոն Արթուր Աբրահամին»,- գրել է Մխիթարյանը:










































