Բոլիվիայի Օրուրո քաղաքում կառնավալի ժամանակ հանդիսատեսների համար նախատեսված կոնստրուկցիայի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, մոտ 60-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ողբերգությունը տեղի է ունեցել կառնավալային երթի ժամանակ: Բոլիվիայի ՆԳ նախարար Կարլոս Ռոմերոն հայտնել է, որ զոհվածների թվում են տեղի երաժշտական խմբերից մեկի 3 երաժիշտներ, ովքեր փլուզման ժամանակ անցել են կոնստրուկցիաների տակով: Զոհվել է նաև մեկ հանդիսատես:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ցավակցություն է հայտնել այդ կապակցությամբ: Ողբերգությունից հետո Օրուրոյում կառնավալային միջոցառումները դադարեցվել են: