Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ «Նյուրնբերգ»-ի նկատմամբ երեկ տոնած 3:0 հաշվով հաղթանակից հետո թիմը վերջնականապես վերականգնվեց 22-րդ տուրում «Համբուրգ»-ից կրած պարտությունից:
Այդ հաղթանակից հետո «Բորուսիա»-ն բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
«Ճնշումը, որի տակ մենք ինքներս էինք մեզ դրել, առաջացել էր «Համբուրգ»-ի դեմ խաղից հետո: Տեսնում էի, թե ինչպես է թիմը ցանկանում քավել մեղքն այդ պարտությունից հետո: Այդ իսկ պատճառով ես շատ գոհ եմ»,- հայտարարել է Կլոպը:





































