Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ երեկ գիշեր Վրաստանի հարավային շրջաններում տեղացած ուժեղ կարկուտն ու գետերի վարարումը փչացրել են մշակաբույսերի զգալի մասը։
Ջրհեղեղի պատճառով ավտոմայրուղիների մի շարք հատվածներում գրանցվել են փլուզումներ, ինչը հանգեցրել է երթևեկության դադարեցմանը։ Վարարած գետերը լցվել են հարյուրավոր բակեր և շենքերի առաջին հարկեր։ Մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են։
Դեպքի վայրում աշխատանքի են լծվել վերանորոգման ու բժշկական բրիգադները։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին էլ փլուզում էր տեղի ունեցել երկրի արևելքն ու արևմուտքը միմյանց կապող Թբիլիսի-Փոթի-Բաթում կենտրոնական ճանապարհին։