Շոումեններ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այս օրը միավորում է ամբողջ աշխարհի հայությանը։ 104 տարի է անցել հայոց պատմության ամենաողբերգական էջից։ 1915թ.-ին Օսմանյան Թուրքաիան սկսել է հայերի մասսայական բնաջնջումը, ինչը շարունակվել է մի քանի տարի։ Երիտթուրքական կառավարությունը նպատակ ուներ գլխատել ժողովրդին և ի չիք դարձնել մոտալուտ կոտորածների ժամանակ ինքնապաշտպանության հնարավոր որևէ փորձ: Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը դարձավ այդ քաղաքականության գագաթնակետը. Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ՝ պատգամավորներ, գրողներ, հոգևորականներ, պաշտոնյաներ, բժիշկներ, որոնց, առանց մեղադրանք ներկայացնելու, աքսորեցին Անկարա, Կոնիա, Դիարբեքիր և ի վերջո՝ Սիրիայի անապատային շրջաններ, մասնավորաբար Դեր Զոր: Նրանք գազանաբար սպանվեցին:

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում Հայոց ցեղասպանության մասին լուսանկար է հրապարակել՝ այն ուղեկցելով հետևյալ գրությամբ. «Հիշում ենք, երբեք չենք մոռանա…»։
ՈՒՀԱ-ի թիմի ավագ Միխայիլ Գալուստյանը ցանցում հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր սիմվոլը՝ «Հիշում ենք ու պահանջում» մեկնաբանությամբ։












































