Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հրաման է արձակել Ուկրաինայի զինված ուժերը լիակատար ռազմական պատրաստականության բերելու մասին՝ հայտնում է INTERFAX-ը:
Տուրչինովն այս հայտարարությունն արել է շաբաթ օրը՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:
«Հաշվի առնելով պոտենցիալ ագրեսիան՝ ես հրամայել եմ Ուկրաինայի զինված ուժերը բերել լիակատար ռազմական պատրաստականության: Ուժեղացվել է ատոմային էլեկտրակայանների, օդանավակայանների, ռազմավարական ենթակառուցվածքային օբյեկտների պաշտպանությունը»,- նշել է նա:
Ուկրաինայի զինված ուժերը լիակատար ռազմական պատրաստականության բերելու որոշումն ընդունվել է Դաշնային խորհրդի՝ ռուսական զորքերը Ղրիմ մտցնելու որոշումից հետո:











































