Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ուժի մեջ չի մտցնի խորհրդարանի որոշումը՝ լեզվի մասին օրենքի չեղյալ հայտարարման մասին: Այս մասին հայտարարել է Ղրիմում Տուրչինովի ներկայացուցիչ Սերգեյ Կունիցինը:
«Հաջողվել է համոզել պետության ղեկավարներին՝ վետո կդրվի «Լեզվի մասին» օրենքի վրա»,- նշել է նա: Նրա խոսքով՝ նոր փաստաթուղթ կներկայացվի: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Փետրվարի 27-ին Տուրչինովը հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել «Լեզվի մասին» նոր օրենքի շտապ նախապատրաստաման համար: Նրա խոսքով՝ նրանում հաշվի կառնվեն Ուկրաինայի արևելքի ու արևմուտքի, բոլոր էթնիկ խմբերի ու ազգային փոքրամասնությունների շահերը:









































