ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հատուկ հանձնակատար Ռոբերթ Սերին չեղյալ է հայտարարել Ղրիմ նախատեսված այցը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Ես պահել եմ կապս Ղրիմի Ինքնավար Հանրապետության իշխանությունների հետ: Արդյունքում ես եկա այն եզրակացության, որ ներկայումս այցն անհնար է»,-հայտարարել է դիվանագետը:
Այժմ դիվանագետը մտադիր է Ժնև մեկնել`«գլխավոր քարտուղարին իր առաքելության վերաբերյալ տեղեկացնելու և նրա հետ հետագա քայլերի մասին խորհրդակցելու համար»: