Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են արագ արձագանքման համատեղ ստորաբաժանում ստեղծելու մասին՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ գրում է Tasnim-ը։
Ելույթ ունենալով Պակիստանի վարչապետ Իմրան Հանի հետ Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում՝ Իրանի նախագահն ասել է, որ երկու երկրները պայմանավորվել են անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման մասին։
Նրա խոսքով՝ Իրանի և Պակիստանի սահմանապահ ոստիկանության ուժերը և հատուկ ծառայությունները ընդհանուր սահմանին կձևավորեն արագ արձագանքման համատեղ ուժեր՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար։ Ռուհանին նշել է, որ երկու երկրները լի են հարաբերություններն ընդլայնելու վճռականությամբ՝ ընդգծելով, որ երրորդ կողմը երբեք չի կարողանա խախտել նրանց միջև եղբայրական և բարեկամական կապերը։
Ինչ վերաբերում է տնտեսական կապերի ընդլայնմանը, նախագահը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բավարարել նավթին և գազին վերաբերող Պակիստանի պահանջները։ Նա նաև Պակիստան էլեկտրաէներգիայի արտահանումը 10 անգամ ավելացնելու պատրաստակամություն է հայտնել։











































