Կառավարությունը և հասարակությունը գործընկերներ են: Այս մասին ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարությունը և հանրությունը գործընկերներ են, որոնք ընդհանուր խնդիրը ձևակերպում են քաղաքական մակարդակում և կատարում են աշխատանքի բաժանում: Ինձ համար, օրինակ` վարչապետի կարգավիճակը նույնպիսի աշխատանք է, ինչպիսին ֆակուլտետի դեկանի, ռեկտորի աշխատանքը, ընկերության մենեջերի կամ առաքիչի աշխատանքը: Դա ընդամենը դերաբաշխում է հանրության շրջանում, որտեղ հնարավորությունները հավասարապես բաշխված են: Այստեղից էլ քաղաքական հետևություններ են բխում»,- ասաց վարչապետը: