Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանին բողոքի նոտա է փոխանցել «իր օդային տարածքը խախտելու և Ղրիմում Սևծովյան նավատորմի գտնվելու պայմանները չպահպանելու կապակցությամբ»: Այս մասին է հայտնում Ուկրաինայի արտաքին գերատեսչության մամլո ծառայությունը:
Գերատեսչությունում նշել են նաև, որ Ուկրաինան Ռուսաստանին չի դիմել ուկրաինական տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական զորամիավորումների օգտագործման, հասարակական կարգի պահպանման, հակաահաբեկչական և երկրում ուժային այլ միջոցներ կիրառելու խնդրանքով:







































