Ուկրանայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է Ռուսաստանից Ուկրաինայի համակարգերի նկատմամբ կիբերհարձակումների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«VPN հասցեներով հարձակումները՝ իբր ԱՄՆ-ից, Հոնկոնգից և Չինաստանից, իրականում Ռուսաստանից են»,-ասել է Ավակովը։
![]()
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ընտրությունների նախաշեմին, ականապատման մասին ռեկորդային թվով ոչ արժանահավատ հաղորդագրություններ են ստացվել։
Նա նաև հավելել է, որ առնվազն 130 հազար ոստիկան նախագահական ընտրությունների ժամանակ ապահովել է անվտանգությունը։













































