Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինա մուտք գործելու իր արգելքը չեղարկելու միջնորդագիր է ներկայացրել, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն։
Նշվում է, որ նա միջնորդագիր է ներկայացրել ընտրությունների արդյունքների հրապարկվելուց անմիջապես հետո։
Նրա խոսքով՝ ինքն արդեն տոմս ունի։
Նա ասել է, որ դիմել է իրավաբանի միջոցով և խնդրել չեղարկել Պյոտր Պորոշենկոյի սահմանած արգելքը։












































