ԱՄՆ պետքարտուղարությունը երկուշաբթի նախատեսում է հայտարարել իրանական նավթ գնելու պարագայում բոլոր բացառությունների չեղարկման մասին։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ Իրանից նավթի արտահանման ամբողջական արգելքի շնորհիվ ԱՄՆ-ն ցանկանում է ուժգնացնել իրանական ռեժիմին հակազդեցությունը և «բարձրացնել գինը», որն Իրանի իշխանությունները վճարում են «չարամիտ վարքի» համար։

Հիշեցնենք, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներ են սահմանվել 2018-ի վերջին։
![]()









































