Հոլիվուդյան հայազգի աստղ Անժելա Սարաֆյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա երեկոյան շքեղ զգեստով է։ Լուսանկարում 35-ամյա դերասանուհին զրուցում է համաշխարհային աստղ՝ երգչուհի Շերի հետ։ Հայուհիները սև հագուստով են և հիանալի տեսք ունեն։
Կադրին կից մեկնաբանությունների հատվածում Անժելան գրել է․ «Ես սիրում եմ քեզ, Շեր»։
Ավելի վաղ Անժելա Սարաֆյանը մասնակցել է «Օսկար 2019» մրցանակաբաշխության հաջորդած երեկույթին։ Հայազգի դերասանուհին երեկոյի ընթացքում հանդիպել ու լուսանկարվել է երգիչ և դերասան Բիլի Փորթերի հետ, որն իրարանցում է առաջացրել կարմիր գորգին։ Նա արտասովոր թավշյա զգեստ է կրել, որի վերնամասը տղամարդու կոստյում է հիշեցրել։