Sunday, 21 06 2026
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել

Սփյուռքում մարդկանց մի մասին դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Հայաստանում. Արմեն Մովսիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչերգահան Արմեն Մովսիսյանը, որը բնակվում է Միացյալ Նահանգներում։

Պարոն Մովսիսյան, օրերս խորհրդարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ սփյուռքահայերին ասելով, որ շատերը ցանկանում էին գալ Հայաստանում հաստատվել, բայց ոտքները տոռմուզներին են դրել։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, որքանո՞վ է սփյուռքում վերաբերմունք փոխվել ՀՀ իշխանությունների նկատմամբ։

Գուցե Գագիկ Ծառուկյանը մեծահարուստ է, բայց ես իմ բանականության համար վիրավորական եմ համարում նրա «պայծառ» մտքերը քննարկելը, վերլուծել։ Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա բոլորի մոտ խանդավառությունը կա։ Գիտեք, բոլորն էլ հասկանում են, որ ամեն զարգացման համար ժամանակ է պետք։ Ոչ ոք չի ասում, որ մեկ տարում Հայաստանը կդառնա Եվրոպայի ամենազարգացած երկիրը: Ի վերջո, պետություն ենք ունեցել, որ 30 տարի տեղապտույտի մեջ է եղել, և մեկ տարում հրաշք չէր լինի։ Հետևաբար, չեմ կարծում, որ սփյուռքահայերը հիմա հակատրամադրված են հայրանիքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Ինձ թվում է, ինչպես Հայաստանում, այստեղ էլ մարդկանց մի մասին դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Հայաստանում։ Չհաշված, որ մարդիկ կան, որ փախչում են հեղափոխությունից և շարունակում են փախչել՝ իրենց փրկօղակը փնտրելով հայրենիքից դուրս և ցեխ շպրտելով հայրենի կառավարության վրա։ Վստահությունը ներկա իշխանությունների նկատմամբ բարձր է, ինչի համար ուրախ եմ։ Միաժամանակ, թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս կա մարդկանց մի խումբ, որը առանց շողոքորթելու, առանց ակնկալիքի կամ ինչ-որ մեկին հաճոյանալու մտածում ու ասում են, այն, ինչ ճշմարտություն է։

Ոչ թե խանդավառված, այլ հավատալով, գուրգուրելով հայրենիքի ապագայի տեսլականը։ Կուզենայի ավելի ականջալուր լինեն այդ մարդկանց։

Կառավարությունը Քաղաքացու օրը նշելու համար 124 մլն դրամ է հատկացրել, ինչը շատերը համարեցին ավելորդ շռայլություն։ Դուք ինչպես եք գնահատում դա։

Ես միշտ ցավոտ եմ գնահատում, որովհետև ինձ համակարգող են ընտրել մի խմբի, որը գումարներ է հավաքում և փորձում է ինչ-որ կերպ օգտակար լինել հայոց բանակին։ Ինձ մոտ և շատերի մոտ ևս հարց է առաջանում, թե ինչ կարելի էր անել այդ 250 հազար դոլարով թեկուզ բանակի համար, կամ այն մարդկանց համար, որոնք կարիքավոր են։ Ես նման հարցերին մի քիչ ցավագին եմ վերաբերվում, որովհետև ես այլ նպատակային ծախսերի կհատկացնեի երկրի բյուջեից վերցված այդ գումարները։ Ես համարում եմ, որ այլ ուղղություններով կարելի է այդ գումարները ծախսել, քան շռայլել ինչ-որ տոների համար։ Այսինքն այն բաների համար, ինչի համար քննադատվում էր նաև նախորդ կառավարությունը, հիմա ևս ես համարում եմ, այդ գումարները պետք է ծախսվեն Հայաստանի ունեցած այլ կարիքների համար։ Ճիշտ է, 250 հազար դոլարը մեծ գումար չէ, բայց դժվար է բացատրել, որ դա մանրադրամ չէ։ Այնուամենայնիվ դա գումար է, որը երկրի բյուջեում երևում է, իսկ եթե այնքան քիչ է, որ չի երևում, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի համար են տարբեր բարեգործական հիմնադրամների, այդ թվում «Հայաստան» հիմնադրամի գործունեության իմաստը, եթե երկրում այդ գումարները կան։ Եթե կան այդ գումարները, կարող են 150 հազար դոլարի տոնածառ, 250 հազար դոլար ծախել ինչ-որ աբստրակտ տոնի վրա։ Ես կարծում եմ, որ այդ փողերը պետք է ուղղել այլ նպատակների։ Ինչքան ուզում է ինձ բացատրեն, որ տոնածառ է, ինչ-որ քաղաքացիական տոն է, նման կարիքներ ունեցող երկրում ավելորդ ոչինչ պետք չի անել։ Ես չեմ ուզում փակագծերը բացել, թե բանակային ինչ հարցերի կարելի էր ուղղել այդ փողերը, որը թեկուզ մի մազաչափ ավելի ապահով կդարձներ սահմանին կանգնած զինվորի կյանքը։ Ես այդ հարցերում ասկետ եմ, համարում եմ, որ երկիրը պետք է ապրի այնպես, ինչպես սահմանին կանգնած զինվորն է ապրում։ Իսկ սահմանին կանգնած զինվորը, ինձ թվում է, այդ փողի կարիքը կունենար շատ ու շատ պարագաներով։ Ժողովուրդը կհասկանար, եթե ասեին՝ որոշել էինք տոն անել, բայց այս տարի մտածեցինք տոնածառը չտնկել, ընդհանրապես տոն չնշել այս-այս պատճառներով։ Իսկ ով կասեր, թե դա սխալ որոշում է, նրան կարելի էր ուղարկել 4-րդ պալատ բուժման։

Նաև շատերն ասում են, որ մի կողմից քաղաքացու օր ենք նշում, մյուս կողմից ավտոմաքսատան աշխատակցի արժանապատվությունն ենք ոտնահարում։ Դուք ինչպե՞ս գնահատեցիք ավտոմաքսատանը տեղի ունեցած միջադեպը։

Գուցե դրանով մեկ քաղաքացու ճակատագիրը խաթարվեց, գուցե ինչ-որ բան այնպես չեղավ, բայց այսօր մեր ժողովրդի ուղեղում էլ փոխվելու լիքը բան կա։ Հեղափոխությունը սկսվել է, բայց չի վերջացել։ Հեղափոխությունը մեր ուղեղներում դեռ երկար պետք է գնա, որ կհասկանանք, որ որևէ տեղ աշխատելը քեզ ոչ մի առավելություն չի տալիս, եթե դու այդ մասնագետը չես։ Պետք է մեր գիտակցության մեջ շատ բան փոխվի, հասկանանք, որ լրիվ ուրիշ հայրենիք է սկսվել, պատմության նոր էջ է սկսվել։

Հուսամ այս տեղապտույտներից դուրս կգանք, ավելորդ խորդուբորդությունները կհաղթահարենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում